Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքի 69 ընտրատեղամասերից ստացված արդյունքների համաձայն ձայների 58 % առավելությամբ հաղթում է ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ): Նրա օգտին քվեարկել է 10277 ընտրող, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը երկորդ տեղում է` 34,1%-ով կամ 6052 ձայնով, իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Շալիկո Զորյանը ստացել է ձայների միայն 7,8%-ը: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի փոխանցմամբ, մնացել է 16 ընտրատեղամասերի արդյունքների հրապարակումը:
Գյումրու թիվ 34 ընտրատարածքից հայտնի են 26 տեղամասերի արդյունքները: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի մատուցմամբ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արման Սահակյանին կողմ քվեարկաել են ընտրողների 41.33%-ը կամ 8709 ընտրող, իսկ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին` 53,91-ը կամ 11 360 ընտրող: ՀԱԿ-ի ներկայացուցչին` Մուրադ Գրիգորյանին միայն ձայների 4.76 %-ն է բաժին հասել:
Թիվ 36 ընտրատարածքում 50 տեղամասերից ստացված արդյունքների համաձայն, Ժողովրդավարական հայրենիք կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի օգտին քվեարկել է 1137 ընտրող կամ ձայների 4.54%-ը, ԲՀԿ ներկայացուցիչ Մուշեղ Պետոյանին` 13 472 ընտրող կամ ձայների 53.83%-ը, Հանրապետականից Մխիթար Վարագյանի օգտին քվեարկել է 9330-ը, իսկ ՕԵԿ ներկայացուցիչ, Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը ստացել է 1087 ձայն կամ շուրջ 4.34%-ը:










































