Հունվարի 24-ին` կիրակի օրը, Երևանի Էրեբունի զանգված թաղամասում մեծ վեճ է տեղի ունեցել Երևանում գործող երթուղային տաքսիների գծատերերի` շուրջ 70 հոգու միջև: Վեճն այնքան բուռն է եղել, որ վրա հասած ոստիկանները չեն համարձակվել որևէ կերպ միջամտել: Կրքերը մասամբ հանդարտվելուց հետո ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել վեճի մասնակից 70 քաղաքացի, որոնք շուրջ մեկ ժամ բաժնում մնալուց հետո ազատ են արձակվել: Հայտնի է միայն, որ վեճի կողմերից մեկը` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ազգականն է եղել: