Ինչպես հաղորդում է ռուսական 68news կայքը, Հայաստանի 23-ամյա քաղաքացին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել սպանություն գործելու համար: Նա մեղադրվում է նաև մի շարք այլ հանցագործություններ կատարելու համար: Այս մասին կայքին տեղեկացրել են Ռուսաստանի Տամբովի շրջանի քննչական ծառայությունից:
Հայտնի է դարձել, որ Վարդանյանը դանակահարել է այս շրջանի մի քաղաքացու, որը մի քանի ժամ հետո մահացել է:
Նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և պատիժը կկրի խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում: