Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, շտապօգնությունը տարբեր ընտրատեղամասերից 7 քաղաքացու է տեղափոխել հիվանդանոցներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ հավելելով, որ տեղափոխվածներից մեկը՝ տարեց մի տղամարդ, սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել և ներկա պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Շուշան Հունանյանի տեղեկացմամբ՝ հիվանդանոց տեղափոխվածներից մյուսը տառապել է էպիլեպսիայով, իսկ մնացածներն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են իրենց տները:








































