Երևանի թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը:
ՀԱԿ թեկնածու Արշակ Բանուչյանի ընտրական շտաբի լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ անհայտ անձը տեղամասի մոտ նրան ծեծի է ենթարկել, ինչի արդյունքում՝ պատռվել է ոստիկանի շրթունքն ու արնահոսել է:
Ըստ տեղամասի մոտ հավաքված քաղաքացիների՝ ոստիկանին հարվածողը եղել է ՀՀԿ նախընտրական ենթաշտաբի անդամներից: Փաստորեն, թաղային կրիմինալը հանուն ընտրակեղծիքների, արդեն սկսել է բռնությունները ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: