Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Արմեն Օհանյանի և «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Գևորգյանի նկատմամբ Քաջարանի 38/ 57 ահաբեկումներ են եղել: Ա. Օհանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անընդհատ մարդկանց կուտակումներ են լինում, սափրագլուխներ են գալիս տեղամաս, ինքը ոստիկաններ է կանչում, բայց վերջիններիս գնալուց հետո նորից են մտնում տեղամաս: Ի դեպ, ըստ Ա. Օհանյանի, Քաջարանի ոստիկանապետը ևս տեղամասում անձամբ հետևում է ընտրական գործընթացին: