Հայտնում ենք, որ թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց` ընտրություններին մասնակցելով 10/28 ընտրատեղամասում: Պատգամավորի թեկնածուն քվեարկության էր եկել իր թոռնուհու հետ:
Ընտրություն կատարելուց հետո Գարեգին Նուշիկյանը պատասխանել է լրագրողների հարցերին` նշելով, որ տոնական տրամադրությամբ է ժամանել ընտրատեղամաս. «Մենք ունենք վստահված անձեր, ովքեր աչալուրջ հետևելու են ողջ ընթացքին: Կարծում եմ, որ ընտրախախտումներ չեն լինի: Համենայնդեպս` ես այդպիսի ակնկալիքներ ունեմ»:







































