«Քյոլն»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի իր ակումբային գրանցումը` տեղափոխվելով «Արսենալ», խոստովանել է, որ «այծեր»-ն արժանի են գերմանական Բունդեսլիգայից դուրս մնալուն:
Հիշեցնենք, որ վերջին փուլում «Քյոլն»-ը պարտությու ն է կրել «Բավարիա»-ից, իսկ «Գերտա»-ն առավելության է հասել «Հոֆենհայմ»-ի նկատմամբ, և խաղալու հնարավորություն է ստացել բեռլինյան թիմը:
«Մեզ համար ամեն ինչ վաղուց էր ավարտվել: Դա տեղի ունեցավ այն ամենի հետևանքով, ինչ կատարվում էր թիմի հետ վերջին ամիսներին և շաբաթներին: Պարտությունների և բաց թողնված գնդակների նման քանակով «Քյոն»-ը արժանի չէ հաջորդ մրցաշրջանում հանդես գալու Բունդեսլիգայում: Ես ցավում եմ»,- խոստովանել է Պոդոլսկին:








































