Հրազդանի թիվ 24 ընտրատեղամասի առջև ծեծկռտուք է եղել. վիճաբանել են Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: «Առաջին լրատվական»-ին այս մասին հայտնեց ՀԱԿ-ի Հրազդանի գրասենյակի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ՀԱԿ ներկայացուցիչները կասկածներ են ունեցել, որ ԲՀԿ-ականները մեքենայի մեջ ընտրակաշառք են բաժանում: Նրանք մոտեցել են մեքենային, խոսակցություն է սկսվել, որը վերածվել է վիճաբանության: «Սակայն լուրջ բան չկա, վիրավորներ և տուժածներ՝ ևս»,- նշեց Մեսրոպյանը:







































