Թիվ 4 ընտրատեղաամասում «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ 4/12 ընտրատարածքում (Ազատության 5, թիվ 128 դպրոց) գյուղերից եկած բազմաթիվ մարդիկ են ապրիլի 14-ին գրանցվել սեփական տների հասցեներում, որոնց սեփականատերերը նույնիսկ չեն իմացել այդ մասին:
Ըստ Զ. Փոստանջյանի՝ այս փաստն արձանագրել է նաև ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը:










































