Ֆրանսիայի նախագահի թեկնածու սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է Կոռեզ դեպարտամենտի Տյուլ քաղաքում:
Օլանդը Տյուլում քվեարկել է մի քանի տասնյակ անգամ, որտեղ նա երկար տարիներ եղել է քաղաքապետ, ապա գլխավորել դեպարտամենտի պատգամավորների խորհուրդը: Նա կնոջ հետ Կոռեզ է ժամանել նախօրեին:
Հոլանդը յուրաքանչյուր ընտրության ժամանակ միևնույն ծիսակարգն է կատարում: Առավոտյան սոցիալիստ թեկնածուն սուրճ է ըմպել քաղաքի կենտրոնում, ապա ուղևորվել է մարզասրահ, որտեղ տեղակայված է ընտրատեղամասը: Մտնելուց առաջ նա ողջունել է համախոհներին, լուսանկարվել նրանց հետ, նաև ձեռքով բարևել լրագրողներին և տեղի բնակիչներին:
Ընտրատեղամասում Օլանդը վերցրել է երկու քվեաթերթիկ` իր և Նիկոլա Սարկոզիի համար: Քվեարկելուց հետո թեկնածուն հարցազրույց է տվել լրագրողներին:
Քվեարկությունից հետո Օլանդը մտադիր է այցելել այլ ընտրատեղամասեր, ապա` Le Centrale ռեստորան, որտեղ ճաշի գինը տատանվում է 27-60 եվրոյի սահմաններում:
Սոցիալիստ թեկնածուն ժամը 20:00-ից հետո քաղաքի կենտրոնական հրապարակում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:









































