ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի նախընտրական շտաբի PR կոորդինատոր, թիվ 10/25 ընտրատեղամասի ընտրող Իզաբելլա Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր անձնագրում դրոշմի օքսիդացումից հետո հանձնաժողովից պահանջել է համապատասխան արձանագրություն կազմել և երկրորդ անգամ կնքել անձը հաստատող փաստաթղթում:
«10/25 ընտրատեղամասում կուտակումները սկսվել էին դեռ առավոտյան 08:00-ից: Ընտրատեղամասի դիմաց կանգնած էին ՀՀԿ-ականներ, որոնք փորձում էին ինձ վրա ճնշումներ գործադրել՝ ասելով, որ ես լուսանկարելու իրավունք չունեմ»,- նշեց Իզաբելլա Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ընտրախախտումներ են գրանցվել նաև 9/02 ընտրատեղամասում: «Այնտեղ բաց քվեարկություն է տեղի ունենում: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի վստահված անձը պահանջել է խախտումն արձանագրել մատյանում, սակայն մերժում է ստացել: Դրա մասին գրել են բողոքի ձևի մեջ, որն էլ ստորագրել են ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչները: Միաժամանակ, 9/02 ընտրատեղամասում որպես դիտորդ աշխատող Սուրեն Սաղաթելյանը ձայնագրել է, թե ինչպես են անընդհատ մարդկանց բերում, ընտրակաշառքներ բաժանում»,- ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի նախընտրական շտաբի PR-կոորդինատորը:









































