ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամը 13.00-ին 78 մանկապարտեզում տեղակայված 7/03 ընտրատեղամասում արդեն կատարել է իր ընտրությունը:
Նա ընտրության է գնացել տիկնոջ և երկու թոռնիկների հետ: «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:










































