ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ ընտրություններին մասնակցել է 9/11 ընտրատեղամասում:
Լրագրողների այն հարցին՝ ինչ Հայաստանի համար է քվեարկել, նա պատասխանել է. «Լավ Հայաստանի»:
Ըստ նրա՝ սպասվում են լավ ընտրություններ:
Տեր-Պետրոսյանը հրաժարվել է դեռևս գնահատել ՀԱԿ հնարավորություններն այս ընտրություններում՝ նշելով, որ դա կարող է դիտվել որպես քարոզչություն: Խոսելով ընտրությունների ընթացքի և ընտրակեղծիքների մասին, առաջին նախագահն ասել է, որ դեռ տեղյակ չէ և պետք է նոր ծանոթանա:
Լրագրողները հետաքրքրվել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի առողջությամբ, ինչին վերջինս պատասխանել է, որ իրեն զգում է հիասքանչ:







































