7/25 տեղամասում 10:52-ին խախտվել է ընտրական օրենսգրքի 65.4 հոդվածը, ըստ որի ընտրողին օգնողի տվյալները չեն գրանցվել գրանցամատյանում:
Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կազմել արձանագրություն, ինչին ի պատասխան, ՏԸՀ նախագահը հրաժարվել է կազմել այն` պատճառաբանելով, որ պահանջն անհիմն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ Նիկոլ Փաշինյանի կայքէջից:
7/08 տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ «Ժիգուլու» մեջ ցուցակներով մարդիկ են նստած, որոնց պարբերաբար մոտենում են բնակիչներ: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո նոր միայն գնում են տեղամաս:
7/26 տեղամասում քվեախցիկում հայտնաբերվել է մեծամասնական առանց նշումի քվեաթերթիկ: Քիչ առաջ կազմվել է արձանագրություն, ստորագրել են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և Նիկոլ Փաշինյանի վստահված անձը:









































