Քիչ առաջ Facebook-ի օգտատերերից մեկն ահազանգել էր, որ 24/26 ընտրատեղամասում ջարդել են տեսախցիկ և ծեծի ենթարկել ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանին և ԲՀԿ հանձնաժողովի անդամին: Նշվել էր, որ ծեծի ենթարկողները ջարդել են նրանց ատամները:
Ըստ օգտատիրոջ, այդ պահին այդ տեղամասում տեղի է ունեցել բաց քվերակություն և առանց անձնագրի ընտրատեղամաս եկած մարդիկ լցոնումներ են կատարել: Նշվել էր նաև, որ ծեծված ԲՀԿ անդամներն են Վարդան Հայրապետյանը և Կարեն Կեսոյանը: Նշվում էր, որ հարձակվողները եղել են ՀՀԿ-ից:
«Առաջին լրատվական»-ը դեպքի մանրամասները ճշտելու համար կապվեց 24/26 ընտրատեղամասի ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանի հետ, որը հերքեց, թե իրեն և նույն տեղամասի ԲՀԿ հանձնաժողովի անդամին ծեծի են ենթարկել: Փոխարենը ՀԱԿ վստահված անձն ասաց, որ թիվ 24/27-ում ծեծել են իր ընկերոջը` ԲՀԿ-ական Սուրիկ Հակոբյանին: Պատճառների մասին նա տեղյակ չէր:










































