Քիչ առաջ շվեյցարական Դավոս քաղաքում, որտեղ տեղի է ունենում ամենամյա տնտեսական համաժողովը և որին ներկա են տասնյակ երկրների ղեկավարներ, տեղի է ունեցել պայթյուն:
Պայթյունը տեղի է ունեցել Posthotel Morosani հյուրանոցում, որտեղ համաժողովի օրերին հանգրվանել է Շվեյցարիայի ղեկավարությունը: Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն կոտրվել են հյուրանոցի ապակիները: Ոստիկանությունն անցկացնում է քննություն:
20 minutes պարբերականը գրել է, որ պայթյունն իրականացրել են հակագլոբալիստները, որոնք պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում համաժողովի անցկացման օրերին: