Հայաստանում կիրակի օրը` մայիսի 6-ին, սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Interfax գործակալության ներկայացմամբ` 1975 ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Ընդհանուր առմամբ գրանցված է մոտ 2.5 միլիոն ընտրող:
Ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություն և մեկ դաշինք` իշխող Հայաստանի Հանրապետական (գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը), «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայ յեղափոխական դաշնակցություն», «Ժառանգություն» Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, «Միավորված հայեր» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը, որը ղեկավարում է Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
131 պատգամավորական մանդատից 90 պատգամավոր կանցնեն կուսակցական ցուցակներով, իսկ 41 պատգամավոր կընտրվեն մեծամասնական սկզբունքով:
Ազգային ժողով մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսանոց, իսկ դաշինքները` 7 տոկոսանոց արգելքը:
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն:







































