Երևանի 06/16 ընտրատեղամասի ընտրասենյակում կախված է Սերժ Սարգսյանի նկարը, սակայն այն հրաժարվում են հանել։ Հանձնաժողովի նախագահ, «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախագահի և կաթողիկոսի նկարները դպրոցի կահավորման մաս են, և ինքը իրավունք չունի այդ նկարը հանել.«Ես ոչ թե չեմ թողել դա անել, քանի որ նկարները դպրոցի կահավորման մաս են:
Ես թեև գիտակցում եմ. որ նախագահը ՀՀԿ համամասնական կարգով առաջադրված թեկնածու է, և սա ինչ-որ տեղ նաև քարոզչություն է, բայց ես չեմ կարող նման բան թույլ տալ: Այսինքն՝ ես համարում եմ, որ նկարը հանելու պահանջը տեղին է, բայց իմ լիազորությունների մեջ չի մտնում: Սա դպրոցի տնօրինության հարցն է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա նշեց, որ հիմա լարվածություն չկա, սա ավելի հոգեբական, ոչ թե իրավական հողի վրա էր:








































