«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական ընտրական շտաբից «Առաջին լրատվական»-ին ահազանգում են, որ Չարենցավանի թիվ 26 ընտրատարածքում ընտրողներին կարմիր գրիչներ են բաժանվում, որպեսզի դրանցով քվեարկեն ընտրակաշառք ստացած քաղաքացիները:
Կատարվածի մասին «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական ընտրական շտաբին տեղեկացրել է այդ ընտրատարածքի տեղամասերից մեկի հանձնաժողովի՝ «Ժառանգության» անդամներից Գևորգ Բարսեղյանը:









































