ՀՀ տարածքում Ընտրական օրենսգրքի պահանջներով ձևավորվել է 1982 տեղամաս, որոնցից 7-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը սկսվելու է ժամը 10:00-ից, մյուսներում` 17:00-ից:
Բոլոր տեղամասերը, բացառությամբ քրեակատարողական հիմնարկներում գործողների, առավոտյան 08:00-ի դրությամբ բացվել են:
Հիշեցնենք, որ Հայաստանում տեղական ժամանակով ժամը 08.00-ին սկսվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն», ՀԿԿ, ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական, «Միավորված հայեր», և մեկ դաշինք` ՀԱԿ-ը:








































