Պերուի մայրաքաղաք Լիմայում հականարկոլոգիական վերկանգնողական կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ:
Հրդեի պատճառը դեռևս հայտնի չէ:
Քաղաքի հակահրշեջային ծառայության հաղորդագրության համաձայն` «Հիսուսի Սուրբ Սիրտ» կլինիկայում հրդեհից փրկվել է միայն մեկ հիվանդ: Կլինիկայի բոլոր դռները փակ են եղել, իսկ պատուհանների վրա ճաղեր են եղել:
Հիշեցնենք, որ հունվարին Լիմայում թմրանյութերից վերականգնման կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվել էր 29 մարդ:








































