Հայտնի երգչուհի Լեդի Գագան բաժանվել է իր սիրեցյալից` «Վամպիրի օրագիրը» սերիալի աստղ Թեյլոր Քիննիից: Զույգի սիրավեպը շարունակվել է ինն ամիս: Ինչպես հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը, երգչուհին հասկացել է, որ իրեն մինչև տարվա վերջն անընդհատ շրջագայություններ են սպասվում, և դրանք անձնական կյանքի հետ համատեղել չի ստացվի: Աշխատանքը նրան առանց մնացորդի կլանում է:
Միաժամանակ Քիննիի ընկերները պատմել են, որ Թեյլորն այնքան էլ տարված չէր Գագայով: Նա Գագային դուր է եկել անհասկանալի պատճառներով, և երգչուհին գրավել է նրան: Հենց սկզբից էլ հայտնի չէր, թե որքան կարող էր այդ ամենը շարունակվել:








































