Ֆրանսիայի նախագահական ընտրությունները արդեն սկսվել են Ֆրանսիայի արտասահմանյան տիրույթներում և Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում:
Նախագահի պաշտոնի համար երկրորդ փուլում պայքարում են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Օլանդը:
Վերջին սոցհարցումների համաձայն՝ սոցիալիստ թեկնածուն 52,5-53,5%-ով առաջատար է՝ ընդդեմ Սարկոզիի 46,5-47,5%-ի:
Արտասահմանյան երկրների քվեարկության արդյունքները կհրապարակվեն կիրակի՝ ժամը 20.00-ին: Նախագահական ընտրություններին կարող են մասնակցել 44.5 մլն ֆրանսիացիներ:









































