Այսօր` բանակի տոնի առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ՊՆ հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը և ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձան մեր բանակի անցած ուղուն, հայ զինվորի մարտունակությանը և հայրենասիրությանը: Դավիթ Ջամալյանը նշեց,որ մեր բանակը խրամատավորված է, ինչը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Նա կարծիք հայտնեց,որ բանակի խնդիրներին մոտիկից ծանոթանալու համար ցանկալի կլինի, որ ԶԼՄ-ն այցելեն առաջին գիծ: Դավիթ Ջամալյանը ասաց, որ ունենք կառուցվածքային առումով բարեփոխվող բանակ, նպատակը սերժանտական ինստիտուտի կայացումն է, ինչն էլ կօգնի միջազգային հարաբերությունները կարգավորելուն: Դավիթ Ջամալյանը կարևոր համարեց նաև, որ բանակի գործունեությունը վերջին շրջանում դարձել է հրապարակային, և տեղի ունեցող միջադեպերը այլևս չեն թաքցնում, ինչպես նախկինում էր:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի









































