Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում իրար են բախվել երկու ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է CBS News-ը, 4-րդ տերմինալում Delta ավիաընկերությանը պատկանող Boeing 767 ինքնաթիռը թևով բախվել է մեկ այլ՝ նույն մակնիշի ինքնաթիռի թևին: Օդանավերից մեկում ոչ ոք չի եղել, սակայն մյուսը թռիչքի էր պատրաստվում դեպի Թուրքիա: Այդ օդանավում եղել է 193 մարդ:
Բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն Ստամբուլ չվերթը երկու ժամով հետաձգվել է:
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը պարզում է կատարվածի հանգամանքները: