Մայիսի 4-ին, ժամը 21.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից պատրաստվում է ցած նետվել մոտ 30 տարեկան տղամարդ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը:
Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն էր ցանկանում կատարել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված էդգար Մկրտչյանը:
Փրկարարները է. Մկրտչյանիին տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության բաժին:









































