Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նոր գումարման խորհրդարանը երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո ձևավորվել է ավելի քան 90 տոկոսով:
290 պատգամավորից 225-ն ընտրվել էին մարտի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքում: Երկրորդ փուլից արդեն հայտնի են 65 թեկնածուներից 40 ընտրվածների անունները (ավելի քան 60 տոկոս):
Դրանով իսկ խորհրդարանում իրենց տեղն ապահովել են 265 պատգամավորներ (ավելի քան 90 տոկոս): Դեռևս ավարտված չէ Թեհրանում ու երեք նահանգներում քվեների հաշվարկը:






































