Նիգերիայում զինված խմբավորումը գրոհով վերցրել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բորնո նահանգի բանտերից մեկը՝ սպանելով երկու ոստիկանի և ազատ արձակելով բանտարկյալներին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ոստիկանությունից հաղորդել են, որ «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման անդամ գրոհայինները սկզբում հարձակվել են Բանկի քաղաքի ոստիկանության վրա, այնուհետև նրանք շարժվել են դեպի Կունշի գյուղի մոտ գտնվող բանտի շենքը։
Նույն աղբյուրի համաձայն՝ հաջողվել է ձերբակալել 23 մարդու, սակայն նրանցից ոչ ոք չի խոստովանել իր մեղքը։
Հիշեցնենք, որ «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումն արդեն մի քանի տարի է, ինչ պայքար է մղում կառավարական ուժերի դեմ՝ պարբերաբար արյունալի ահաբեկչություններ իրականացնելով Նիգերիայի տարբեր քաղաքներում։









































