Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ տեղափոխված տուժածների թիվը 154 է: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Ըստ նախարարի՝ տուժածներից չորսի վիճակը ծանր է, տասներկուսինը` միջին ծանրության, մնացածները շուտով դուրս կգրվեն հիվանդանոցներից:
«Տագնապելու առիթ չունենք, անհրաժեշտ բոլոր դեղորայքը կա, կան նաև համապատասխան բոլոր մասնագետները»,- նշել է Քուշկյանը՝ հավելելով, որ թեև ծանր հիվանդներ կան, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում:









































