Դեմի Մուրը վերջապես պատրաստ է մոռանալ իր ձախողված ամուսնությունը Էշթոն Քաթչերի հետ: Համենայնդեպս՝ նա պատրաստ է դա անել Twitter սոցիալական ցանցում։
Chicago tribune-ը հաղորդում է, որ դերասանուհին հինգշաբթի օրը վերջապես պատասխանել է այն հարցին, թե երբ է ինքը պատրաստվում փոխել իր անունը Twitter սոցիալական ցանցում:
Մուրը ցանցում ուներ @MrsKutcher անունը, որը բավականին տարօրինակ էր հատկապես Քաթչերից բաժանվելուց հետո:
Մուրն այժմ սոցիալական ցանցում ունի @JustDemiա անունը:









































