Երեկ «Լիվերպուլ»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Անգլիայի առաջնությունում: 18-րդ տուրից հետաձգված խաղում Դալգլիշի սաները սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեցին «Ֆուլհեմ»-ին: Հանդիպման միակ գնդակը սեփական դարպասն ուղարկեց հյուրերի պաշտպան Ջոն Փեյնթսիլը (52): Այս հաղթանակից հետո «կարմիրներ»-ը մրցաշարային աղյուսակում 5 տեղով բարելավեցին իրենց դիրքը և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: