Նիդեռլանդների իշխանության ներկայացուցիչները և արքայական ընտանիքի անդամները չեն ներկայանա Եվրո-2012-ի՝ Ուկրաինայում կայանալիք հանդիպումներին, եթե բանտում գտնվող, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կյանքի պայմանները չբարելավվեն: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ուրի Ռոզենտալը:
Որոշ ժամանակ առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել էր Ուկրաինայի իշխանություններին` Տիմոշենկոյին ոչ պատշաճ վերաբերմունք ցույց տալու համար: Նա նույնիսկ բոյկոտելու է առաջնությունը և չի այցելելու Ուկրաինա:









































