MySanAntonio-ի տեղեկացմամբ`NBA-ի կանոնավոր առաջնության 2011/12 թվականների մրցաշրջանի լավագույն մարզչի կոչումը կստանա «Սան Անտոնիո»-ի մարզիչ Գրեգ Պոպովիչը:
Ընթացիկ մրցաշրջանում «Սփերս»-ը հաղթել է 66 խաղից 55-ում, լավագույնն է ճանաչվել Արևմտյան կոնֆերենցիայում և կիսել է ռեգուլյար առաջնության լիգայի առաջին թիմի կոչումը «Չիկագո»-ի հետ:
2002/03 թվականներին Պոպովիչն արդեն ստացել էր լավագույնի կոչումը: Պաշտոնական հայտարարությունը մարզչի այս նվաճման մասին կտրվի մի քանի օրվա ընթացքում:









































