Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

AP-ն ներողություն է խնդրել Քենեդուն աշխատանքից ազատելու համար

Associated Press գործակալությունը պաշտոնապես ներողություն է խնդրել իր թղթակից Էդվարդ Քենեդիին աշխատանքից ազատելու համար, որը 1945թ. առաջինն է հայտարարել Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի կապիտուլյացիայի մասին:

Էդվարդ Քենեդին այն 17 միջազգային թղթակիցներից էր, որն ականատես էր եղել, թե ինչպես էր մայիսի 7-ի գիշերը Ռեյմսում գեներալ Ալֆրես Յոդլը ստորագրել Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին:

Լրագրողներին թույլատրել էին ներկա գտնվել միայն պայմանով, որ նրանք չեն հրապարակի լուրը մինչև դաշնակից ուժերի ռազմական հրամանատարության կողմից համապատասխան թույլտվությունը:

Այնուհետև արգելքը երկարացվել էր 36 ժամով` մինչև մայիսի 8-ը` ժ. 15:00-ն:

Սակայն մայիսի 7-ի ցերեկը գերմանական հրամանատարությունը հայտարարեց կապիտուլյացիայի մասին ռադիոյով: Ինչպես Քենեդին հետագայում գրել է իր հուշերում, իրեն չի հաջողվել ստանալ լուրն ԱՄն-ում հրապարակելու թույլտվություն, ու ինքն այդ ժամանակ լուրը փոխանցել է AP-ի լոնդոնյան բյուրո` խմբագիրներին չհայտնելով հրապարակման վրա գոյություն ունեցող արգելքի մասին: Նորությունը AP-ի հեռագրերում հայտնվել էր մի քանի րոպե անց: Հրամանատարությունը գործակալությանը ժամանակավորապես արգելել էր լուրեր թողարկել Արևմտյան ճակատից:

Associated Press-ի մրցակիցներն ավելի ուշ հանդես եկան գործակալության հասցեին խիստ քննադատությամբ: Մայիսի 10-ին AP-ն հրապարակեց ներողություն` Գերմանիայի կապիտուլյացիայի մասին լուրի համար ու տեղեկացրեց, որ լուրի վրա գոյություն ունեցող արգելքի մասին իմացել է ուշ: Քենեդին հրապարակավ դատապարտվեց լրագրողական սկզբունքներին դավաճանելու համար, ապա նա հեռացվեց աշխատանքից:

Քենեդին այդ պատմությունը պատմել էր վերջերս հրապարակված իր հուշագրության մեջ. «Էդ. Քենեդու պատերազմը. Հաղթանակի օրը Եվրոպայում, գրաքննությունը և Associated Press-ը» գրքում: Նա մահացել է 1963թ. 58 տարեկանում:

Associated Press-ի ղեկավար Թոմ Քերլին հրապարակավ ներողություն խնդրելով` հայտարարեց, որ իր ժամանակին Քենեդին ճիշտ է վարվել, ու երբ պատերազմը ավարտվում է, այդ մասին տեղեկությունը պետք չէ թաքցնել: Նա Քենեդուն աշխատանքից ազատելը համարել էր «մեծ ողբերգություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում