Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում խստացվում է վերահսկողությունը շինանյութերի շուկայի նկատմամբ: Այդ գործընթացն ապահովելու է Աջարիայում բացվելիք շինարարական ու տեխնիկական լաբորատորիան:
Վերջինս ստուգելու է շինանյութերի ու արտադրանքի որակը, ինչպես նաև ինժեներա-տեխնիկական սարքավորման ֆիզիկա-մեխանիկական պարամետրերն ու տալու է անհրաժեշտ խորհուրդներ:
Փորձագետների կարծիքով՝ այդպիսի լաբորատորիայի առկայությունը նվազեցնում է շինարարական բիզնեսի ռիսկերը: Նրանք նշում են, որ այդ նախագիծը կպաշտպանի շինարարական շուկան ու կնվազեցնի գոյություն ունեցող ռիսկերը:








































