Գարնանը բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Նիդեռլանդներ՝ տեսնելու ծաղկային հրաշքը: Գարնանն այնտեղ աճող կակաչները բազմաթիվ են: Լրատվամիջոցներն այդ կակաչների թիվը համեմատում են Աֆրիկայի սովյալների թվի հետ:
Ապրիլի վերջին և մայիսի սկզբին երկրում մեկնարկում է ծաղկային փառատոնը: 40 կիլոմետրանոց ծաղկային շքերթը ձգվում է Նորդվեյկից Հաարլեմ: Ծաղկային ավտոշարասյունը բաղկացած է 50 ավտոմեքենայից: Ներկայացվում են միլիոնավոր ծաղիկներից պատրաստված քանդակներ և յուրօրինակ կոմպոզիցիաներ:
Ավտոշարասյունն ավարտվում է Կեյկենհոֆ զբոսայգու գլխավոր ծառուղում: Այգում մայիսի 10-20-ը կանցկացվի շուշանների ցուցադրություն: Այնտեղ ներկայացված են շուշանի 300 տարբեր տեսակների 3000 ծաղիկներ: Զբոսաշրջիկները կարող են վայելել այգու ծաղկադաշտերը՝ գետում մակույկով շրջելով: 1-ժամյա զբոսանքը մեկ անձի համար արժե 7,50 եվրո:









































