Մաոսիստների կուսակցությունից Նեպալի վարչապետ Բաբուրամ Բհատարեյը մայիսի վերջին կհեռանա պաշտոնից: Ինչպես հաղորդում է BBC-ն, այդպիսի պայման են ներկայացրել ընդդիմադիր կուսակցությունները:
Բացի այդ, հաղորդվում է, որ այսօր առավոտյան հրաժարական է տվել նախարարների խորհուրդը:
Նեպալը կառավարության և մաոիստ ապստամբների միջև 10 տարի տևած հակամարտությունից հետո գտնվում է խաղաղ կարգավորման գործընթացի ճանապարհին:
Քաղաքական գործիչները խոստացել են մինչև մայիսի 21-ն ավարտել նոր սահմանադրության մշակումը:









































