Գերմանիան Իսրայելի ռազմածովային ուժերին է փոխանցել «Դոլֆին» տեսակի չորրորդ սուզանավը: Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz թերթը, նավի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2012 թ. մայիսի 3-ին: Թերթի աղբյուրների տվյալներով՝ նոր սուզանավը 2013 թ. կեսերին կներառվի Իսրայելի ռազմածովային նավատորմի կազմում, իսկ մինչ այդ ակտիվորեն կմասնակցի զորավարժությունների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավի հանձնումը Իսրայելին տեղի կունենա ընթացիկ տարվա վերջին: Նավի արժեքի մոտ մեկ երրորդը վճարել է Գերմանիան՝ Իսրայելի դեմ Հոլոքոստի համար պատմական պարտքի դիմաց:
Այս պահին Իսրայելի ռազմածովային ուժերն իրենց տրամադրության տակ ունեն «Դոլֆին» տեսակի երեք սուզանավ, որը ստացել են 1998-2000 թթ. ընթացքում: Առաջին երկու նավերի արժեքն ամբողջությամբ վճարել է Գերմանիան: Արդեն գոյություն ունեցող պայմանագրերի շրջանակներում, որոնցից վերջինը կնքվել է 2012 թ. մարտին, Իսրայելը պետք է ստանա «Դոլֆին» տեսակի ևս երկու սուզանավ:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Իսրայելը պատրաստվում է տարածաշրջանում միջուկային հակամարտության դեպքում «Դոլֆին» տեսակի սուզանավերն օգտագործել որպես զենք «երրորդ հարվածի» համար:








































