Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարները հանդիպել են

Մայիսի 4-ին կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Հայաստանը և Ուրուգվայը գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, բայց Ուրուգվայը Հայաստանի և հայ ժողովրդի համար շատ մոտ և բարեկամական երկիր է: Ուրուգվայը առաջին երկիրն էր, որը դեռ 1965թ. ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և պատահական չէ, որ իր պաշտոնական այցելությունը Հայաստան սկսեցիք հենց Ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ: Մենք շատ շնորհակալ ենք Ուրուգվայի ժողովրդին, Ուրուգվայի ղեկավարությանը, որ բացել են իրենց դռները, ընդունել են ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, և հազարավոր հայեր են ապրում Ուրուգվայում, որոնց համար այդ երկիրը երկրորդ հայրենիք է դարձել: Մեզ կապում են բավական սերտ և ջերմ հարաբերություններ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Լուիս Ալմագրոն ընդգծել է, որ Ուրուգվայում ամենաջերմ զգացմունքներն են տածում հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ, ինչի վկայությունն է բազմահազարանոց հայկական համայնքի դերակատարությունը իր երկրի կյանքում, և ամուր միջպետական հարաբերությունները Հայաստանի հետ:

Հանդիպմանը հանգամանալից քննարկում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունները առավել զարգացնելու ուղիների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Նախարարները պայմանավորվել են հավելյալ ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունը, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը ամրապնդելու, առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու, իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու նպատակով:

Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք շեշտվել է, որ միջնորդների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նախարարի հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում