Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Կլինի՞ նոր ընդդիմություն

Հայաստանի նախընտրական շրջանը պարզորոշ ի ցույց դրեց որոշակի նոր խնդիրներ, որ կանգնած են Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի առաջ: Եվ այդ էական խնդիրներից մեկը, որոնք համակարգային նշանակություն են ունենալու Հայաստանի համար, նոր որակի, տեսակի և թերևս նոր կառուցվածքի ընդդիմության ձևավորման հարցն է: Հայաստանի նախընտրական արշավը վկայեց, որ Հայաստանում առկա է ընդդիմության ճգնաժամ: Հիմնական ընդդիմություն հայտարարված Հայ ազգային կոնգրեսը սպառվել է այնքան, որ այժմ ստիպված է բացահայտ խաղ սկսել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, և արդեն Կոնգրեսի հանրահավաքներին Գագիկ Ծառուկյանին են ցիտում և սեփական համախոհներին փորձում են ուժ և վստահություն ներշնչել ոչ թե իրենց, այլ Գագիկ Ծառուկյանի խոսքերով՝ «ընտրակեղծարարների համար ներում-բեկում չի լինելու»:

Դա այն Ծառուկյանն է, որին Հայ ազգային կոնգրեսը մեղադրում էր քոչարյանասերժական համակարգի հենասյուներից մեկը լինելու, այդ համակարգի պահպանության համար Մարտի 1-ի գործողությունների մեջ ներգրավված լինելու մեջ, ու կարծես մինչև այժմ Կոնգրեսը չի էլ հայտարարել, որ Ծառուկյանի հարցում սխալվել է, և նա Մարտի 1-ի հետ ոչ մի կապ չունի:

Սա ընդամենը մի դրվագ է, այսպես ասած, հիմնական ընդդիմության ճգնաժամից, իսկ դրվագներ Կոնգրեսը անցած մեկուկես-երկու տարվա ընթացքում մատուցել է բավականաչափ: Ամենախոսուններից մեկը թերևս նաև այն է, որ ընդամենը մեկ տարի առաջ Ծառուկյանին և Քոչարյանին երկիրը ապակայունացնելու համար մեղադրող և ՀՀԿ-ի հետ երկխոսող Կոնգրեսը այժմ Ծառուկյանի հետ է երկխոսում: Հասարակությունը տեսնում է այս ամենը, որովհետև հասարակությունն ամենևին էլ միայն Կոնգրեսի հավատավոր անդամներից չի բաղկացած, որոնց համար մածունն այն գույնն ունի, ինչ գույն որ կասեն Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա մերձավոր շրջապատը: Այդ տեսանկյունից հռչակված հիմնական ընդդիմության ճգնաժամը փաստացի արդեն բավական ժամանակ ակնառու իրողություն է:

Ընդդիմադիր դաշտում գործող մյուս էական ուժերն են «Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը և Դաշնակցությունը: Սակայն այս ուժերը ներկայումս ակնհայտորեն չունեն ընդդիմադիր լուրջ շարժում առաջ բերելու պոտենցիալ, և նրանց ակնհայտորեն անհրաժեշտ է ժամանակ, այն էլ, իհարկե, եթե այդ ժամանակը օգտագործվի արդյունավետ: Բայց «Ժառանգություն»-ն ու դեմոկրատներն, օրինակ, որոշակի պոտենցիալ ունեն, որին հատկապես նպաստել է նաև նախորդ տարիներին «Ժառանգության» պատգամավորների աշխույժ գործունեությունը քաղաքացիական և քաղաքական պայքարի գրեթե բոլոր ուղղություններով: Սա «Ժառանգության»-ը հնարավորություն է տվել որոշակի դրական հեղինակություն ձևավորել:

Մյուս կողմից՝ «Ժառանգություն»-ն ունի իսկապես լուրջ մրցակից՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի հակաքարոզչության, ինչը թերևս պայմանավորված է հենց նրանով, որ Կոնգրեսը իր, այսպես ասած, հիմնական ընդդիմության դիրքի մրցակից է տեսնում «Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ» դաշինքը:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այս կուսակցության մեջ պատկերն այնքան հակասական է, այս կուսակցության լիդերների և շարքային անդամների, այսպես ասած, տեսակային և կենցաղային տարբերությունն այնքան մեծ է, որ Դաշնակցությունը թերևս պետք է նախ և առաջ ինքն իր մեջ հարաբերություն պարզել՝ արդյոք պե՞տք է ձերբազատվել իշխանության հետ տարբեր թելերով կապված լիդերներից, թե՞ պետք է շարունակել նրանց մանրադրամային մարտավարության շնորհիվ հետևողականորեն մսխել ՀՅԴ զգալի հասարակական-քաղաքական պոտենցիալը, որը, այսպես ասած, շարքային նվիրյալների և ինչու ոչ՝ նաև որոշ առաջատար դեմքերի առումով ամենաազնիվներից մեկն է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում:

Ահա այս համապատկերում հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանում կձևավորվի՞ նոր որակի և բովանդակության, նոր մտածողության և արժեքների ընդդիմություն, որն այդ ամենը նախ և առաջ իր ներքին կյանքում կկիրառի՝ դրանով իսկ հանրությանը համոզիչ փաստարկներ ներկայացնելով, որ իրապես հենց ինքն է Հայաստանի դեմոկրատական փոփոխությունների հուսալի բազան: Սակայն, մյուս կողմից, այդ ընդդիմությունը հասարակությանը պետք է նաև համոզի, որ ինքը նաև կարող է հանդիսանալ մոբիլիզացիոն այն կառույցը, որը կկարողանա առանց ազգի նորանոր փրկիչներ հռչակելու, այն էլ իշխանության համակարգում եղած ու գտնվող փրկիչներ, լուծել հասարակության դրած հրատապ պահանջները և ժողովրդավարական մաքուր փոփոխություններ իրականացնել:

Այն, որ Հայաստանում նոր որակի և տեսակի ընդդիմության ռեսուրս կա, աներկբա է: Այդ ռեսուրսը կա ամենուր՝ թե՛ հասարակական հենարանից էապես շեղված Հայ ազգային կոնգրեսում, թե՛ անկուսակցական քաղաքացիական նախաձեռնություններում, թե՛ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տիրույթում, թե՛ Դաշնակցության շարքերում: Իհարկե, որոշակիորեն ուտոպիստական կլինի պատկերացումը, թե հնարավոր է այդ ամենը առանց բացառության մոբիլիզացնել: Բայց որ դրա զգալի մասը կենտրոնացնելն ու մեկ կառույցի շրջանակում համախմբելը հնարավոր է, թերևս իրատեսական է: Սակայն այդ համախմբումը պետք է լինի ոչ թե բուրգի, այլ հնարավորինս բազմազանության սկզբունքով, որովհետև նոր ընդդիմության ուժը թերևս լինելու է քաղաքացիական արժեքների և առաջնահերթությունների գերակա միասնության, բայց մտածողության և տեսակների մարտավարական բազմազանության մեջ, և այդ բազմազանության համար հնարավորինս լիարժեք դրսևորման հնարավորություն և մեխանիզմ ձևավորելու մեջ:

Հայաստանում նոր ընդդիմության գլխավոր խնդիրը պետք է լինի նախ և առաջ ժողովրդավարական այլընտրանքային հասարակական համակարգի մոդել ձևավորելը, որը առավել համոզիչ և առարկայական կդարձնի ընդդիմության ասելիքն ու անելիքը՝ ապահովելով հնարավորինս լայն հանրային ընկալում և մասնակցություն: Այդ խնդիրը լինելու է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի գլխավոր խնդիրը առաջիկա տարիների ընթացքում, առավել ևս, որ նկատելի է, թե ինչպես է իշխանությունն իր խնդիրը փորձում լուծել արդեն ոչ թե հստակ միաբևեռությամբ, այլ դե յուրե բազմաբևեռ համակարգ ձևավորելու բավական թափանցիկ մտադրությամբ, որի մի մասը, կամա, թե ակամա, կարծես թե արդեն իսկ դառնում է, այսպես ասած, հիմնական ընդդիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում