Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պահանջով ԵՄ-ի ինստիտուտները պատրաստել են «Գլոբալ տենդենցներ 2030» խորագրով զեկույցը, որի պատրաստմանը մասնակցել են մինչև 40 փորձագետներ:
Դրանում նշված է, որ մինչև 2030 թվականը աշխարհը կդառնա ավելի բազմաբևեռ և ոչ մի երկրի չի հաջողվի միայն գերիշխանություն հաստատել աշխարհում: ԱՄՆ-ն ու Չինաստանը կլինեն ամենաակտիվ դերակատարներն աշխարհում: 2030 թվականի դրությմաբ համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի մասնաբաժինը կկազմի 19 տոկոս, որով նա իր հետևում կթողնի ԱՄՆ-ին:
Հնդկաստանի ուժեղացման գործընթացը կշարունակվի, մինչդեռ Ռուսաստանն ու Ճապոնիան հետընթա կապրեն և կկորցնեն 20-րդ դարում ձեռք բերած «մեծ ուժի» կարգավիճակը: Միևնույն ժամանակ 2030 թվականին ավելի ազդեցիկ դեր են սկսելու խաղալ Ինդոնեզիան, ՀԱՀ-ը և Թուրքիան:
Թուրքիայի վերաբերյալ զեկույցում նշված է. «Մինչև 2030 թվականն աճելու է ՆԱՏՕ-ի, G-20-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ և ԵՄ-ին անդամակցության թեկնածու Թուրքիայի միջազգային դերակատարությունը: Դրա հետ մեկտեղ դժվար կլինի կանխատեսումներ անել ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության շուրջ:
Թեև Թուրքիան կարող է իր ուշադրությունը բևեռել արագորեն փոփոխվող մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների վրա, սակայն դա չի կարող հանդիսանալ ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման այլընտրանք»:









































