ՀՀԿ համամասնական ցուցակով 6-րդ տեղում առաջադրված Հրանուշ Հակոբյանի եկամուտներն անցած 1 տարում կազմել են 7 մլն 239 հզ. դրամ, որից ՀՀ սփյուռքի նախարարի աշխատավարձը՝ 4.217 մլն դրամ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից աշխատավարձը 1.941 մլն դրամ, Գավառի պետական համալսարանից աշխատավարձը՝ 374 հզ. դրամ, և HSBC բանկից բանկային տոկոսադրույքներ՝ 706 հզ. դրամ: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից «Առաջին լրատվական»-ին տրամադրված գույքի և եկամուտների հայտարարագրից:
2012 թ. մարտի 1-ի դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին եղել է 21 մլն 504 հզ. դրամ, 40 հզ. 396 դոլար, 12 հզ. 712 եվրո և 82 հզ.821 ռուսական ռուբլի:
Նախարարը որևէ ներդրում կամ արժեթուղթ, 8 մլն դրամը գերազանցող որևէ գույք չի հայտարարագրել, ինչպես նաև չի հայտարարագրել ավտոմեքենա:
Հ.Հակոբյանը որպես անշարժ գույք նշել է Երևանում Սոսեի փողոցում բնակարան (32.7 քմ), ավտոտնակ, իսկ Ձորաղբյուրում 0.05 հա տարածքով հողամաս:









































