Երեկ` ժամը 11.00-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ Երևանի Կիևյան կամրջից մարդ է նետվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Կամրջի տակ՝ հողաթմբի վրա, հայտնաբերվել է մոտ 50 տարեկան քաղա¬քա¬ցու դի: ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների համաձայն` զոհվածը Նորայր Միքայելյանն է:










































