Երեկ ուշ երեկոյան «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ առաջին կրակոցներն են հնչել Մասիսում:
«Այստեղ շատ լարված մրցապայքար է ընթանում ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև: Հիշեցնենք, որ ՀՀԿ թեկնածուն բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանն է, իսկ ԲՀԿ թեկնածուն՝ ԲՀԿ գործող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը: Լարումն այնքան է մեծացել, որ երկու թիմերը բախվել են իրար և հենց Մասիսի հրապարակում կրակել միմյանց վրա:
Ուշ Երեկոյան դեպքի վայրը շրջապատված է եղել ոստիկաններով, սակայն դեպքի մանրամասները ճշտել չհաջողվեց»:







































