Ինչպես գրում է DailyMail-ը, դեպքը տեղի է ունեցել ամուսնական առաջին գիշերը: Անգլիացի տղամարդը բռնաբարել է հարսնացուին, քանի որ վերջինս շատ հարբած է եղել և չի ցանկացել սիրով զբաղվել:
Տղամարդը դատարանի առջև է հայտնվել բռնաբարության մեղադրանքով: Դատարանում 20-ամյա կինը հայտնել է, որ ինքը հարսանեկան խնջույքից տուն է վերադարձել ծայրաստիճան հարբած և ամուսնուն հայտնել է, որ սիրով զբաղվելու ցանկություն չունի:
Տղամարդը նաև մեղադրվել է 2 տարվա համատեղ կյանքի ընթացքում կնոջը ևս 4 անգամ բռնության ենթարկելու մեջ: Կինը որոշել է ոստիկանություն դիմել վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բռնաբարության ենթարկվելուց հետո:
Կինը հայտարարել է, որ ամուսնական գիշերվա բռնության մասին ոստիկանությանը մինչ օրս չի հայտնել, քանի որ վախեցել է ամուսնուց: Ռիչարդ Քրաբը հերքել է մեղադրանքները:
Դատավարությունը շարունակվում է:









































