Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Տերյան 63 հասցեում գտնվող «Նուշիկյան ասոցիացիա»-յի կողմից վերանորոգված բակի և Աբովյան 17 ու Աղայան 9 հատվածում` Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, գտնվող նոր կառուցված այգու բացման արարողությանը:
Քաղաքապետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնի Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժեն կրպակները և կշարունակեն բարեկարգման աշխատանքները:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է, որ Մաշտոցի պուրակում գտնվող կրպակները պետք է օրենքի շրջնականերում ապամոնատժվեն:








































