ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:









































