Եվրամիության 27 անդամ-երկրների ֆինանսների նախարարները Բրյուսելում հանդիպմանը կքննարկեն մայրցամաքի խոշորագույն բանկերի կապիտալիզացիայի սահմանափակման հարցերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Եվրահանձնաժողովն ավելի վաղ համոզվածություն էր արտահայտնել բանկերի կենտրոնական վերահսկողության անհրաժեշտության մեջ, սակայն ԵՄ որոշ անդամներ, ներառյալ Մեծ Բրիտանիան ու Շվեդիան, պնդում են միության ներսում յուրաքանչյուր պետության ֆինանսական համակարգի առանձին կարգավորման վրա:
Եվրաանձնաժողովն իր հերթին մտավախություն ունի, որ պետությունների նման անհատական մոտեցումները կարող են խաթարել տնտեսական տիրույթի միասնականությունը` բանկերի մի մասը դարձնելով ավելի գրավիչ ներդրումների համար, քան մյուսները:









































