Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքել 27 երկրների հետ: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:
Նշվում է, որ Ադրբեջանը ցայժմ նմանատիպ համաձայնագրեր և հուշագրեր է կնքել 29 երկրների հետ: Երկկողմանի ռազմական համագործակցության շրջանակներում տարվա ընթացքում Ադրբեջանում և օտար երկրներում անցկացվում են մոտ 300-400 տարբեր ուղղվածություն ունեցող լեզվական դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ և այլն: Ամեն տարի այդ միջոցառումներին մասնակցում է Ադրբեջանի զինված ուժերի ավելի քան 1500 ներկայացուցիչ:










































